Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին, Armenia Today-ին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նա նշել է, որ 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նրանց մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է։
Բոլորն էլ վերակենդանացման բաժանմունքում են:
