«Միասնության թևեր» և «ՀայաՔվե» նախաձեռնությունների «քաղաքական ամուսնությունն» ավարտված է։ Այսօր առավոտյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այլևս չի համագործակցի Արման Թաթոյանի նախաձեռնության հետ։ Պատճառն այն է, որ մի շարք առանցքային ծրագրային հարցերում չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել։ Նրանց համագործակցությունը երկու ամիս էլ չտևեց։
Radar Armenia-ի հետ զրույցում «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն ասաց, որ իրենք շարունակում են համագործակցությունը «Միասնության թևեր»-ի հետ։ Անդրադառնալով «ՀայաՔվե»-ի հետ կապերի խզմանը՝ Հարությունյանը նշեց. «Այո՛, որոշակի հարցերում եղել են անհամաձայնություններ, ինչի պատճառով էլ տարածվել է համագործակցության դադարեցման մասին այդ հայտարարությունը»։
Քաղաքագետ Գագիկ Քամալյանը Radar Armenia-ի հետ զրույցում շեշտեց, որ քաղաքական տեսանկյունից անլուրջ է վերաբերվում նման դաշինքներին։ Ըստ նրա՝ դրանք հիմնականում ձևավորվում են նախընտրական շրջանում և չունեն ո՛չ գաղափարական հենք, ո՛չ հեռահար նպատակներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
