Ադրբեջանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ չի արձակել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում և թելեգրամյան ալիքներում շրջանառվող պնդումները Ադրբեջանից Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին իրականությանը չեն համապատասխանում։ Դրա մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «այդ հաղորդագրությունները լիովին անհիմն են և որևէ հուսալի աղբյուր չի հաստատում դրանք»։

Ընդգծվում է, որ «նման հրապարակումները բնույթով ապատեղեկատվական են և որևէ փաստական ​​հիմք չունեն»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment