Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարի երկու կետերը դեռևս չեն իրականացվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՌԲԿ-ն:
«Լիբանանում հրադադար և իրանական ակտիվների ապաշրջափակում բանակցությունների մեկնարկից առաջ: Այս երկու պայմանները պետք է կատարվեն բանակցությունների մեկնարկից առաջ», – գրել է նա:
Բանակցությունները նախատեսված են ապրիլի 11-ին: Հանդիպումը տեղի կունենա Պակիստանում:
Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարի խախտման մեջ: Նա անընդունելի է անվանել Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի համար Իրանի կողմից սահմանված վճարը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության են եկել հրադադարի այլ պարամետրերի շուրջ:
Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում որոշում է ընդունվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։
