Թրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին վճար չգանձել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից: «Լավ կլինի, որ դա չանեն: Իսկ եթե անում են, ապա ավելի լավ է դա անմիջապես դադարեցնեն»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը պնդել է. «Իրանը շատ վատ է իրականացնում նավթի անցումը Հորմուզի նեղուցով, ոմանք կասեն նույնիսկ անազնիվ: Սա այն չէ, ինչի մասին մենք պայմանավորվել ենք»:

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, խոստացել է, որ «նավթը շատ շուտով կսկսի հոսել»:



Leave a Comment