Իրանը չի բացառում, որ Իսլամաբադում ընթացող բանակցությունները կարող են ԱՄՆ-ի համար գործիք հանդիսանալ ժամանակ շահելու և հարձակմանը նախապատրաստվելու համար։ Այս մասին «ТАСС»-ի հետ զրույցում ասել է Հնդկաստանում իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
«Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմում կրակի դադարեցման մասին որոշումը։ Նա իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Նա գալիս է իր գրասենյակ, ընդունում է պաշտոնատար անձանց՝ նախագահին, խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին և նրանք հանդիպումներ են անցկացնում»,- նշել է Իլահին։