Դաղստանում ջրհեղեղից հետո մոտ 1100 տուն ջրի տակ է մնացել – armeniatoday.am

Դաղստանի 8 բնակավայրում 1091 բնակելի շենք, 1146 այգեգործական հողամաս և 70 ճանապարհային հատված մնում է ջրի տակ, interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մարտի 28-29-ին և ապրիլի 5-ին տեղացած ուժեղ անձրևների պատճառով Դաղստանում տեղի են ունեցել քարաթափումներ և սելավային փլուզումներ, որոնք վնասել են ճանապարհներն ու կամուրջները։ Հորդառատ անձրևները պատճառ են դարձել տների հեղեղումների և ջրամատակարարման խափանումների։

Հետագա վատթարացումը կանխելու համար հիդրոլոգիական իրավիճակը անընդհատ վերահսկվում է, և կազմակերպվել են ջրահեռացման միջոցառումներ։ Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին, մատակարարում սնունդ և անհրաժեշտ պարագաներ։

Այն տարածքներում, որտեղ ջրերը հետ են քաշվել, արտակարգ ծառայությունները վերսկսել են այլ աշխատանքներ, այդ թվում՝ ջրի դուրս մղումը, աղբի մաքրումը և հեռացումը, ինչպես նաև ախտահանումը, հայտնել է ծառայությունը։

Leave a Comment