Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 3 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 11։51-ին։ Հայտնել են, որ մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներ։ Մահացել է 5 քաղաքացի, իսկ 3 երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
