Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են հրադադարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը և տարածաշրջանում անվտանգության վիճակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը նշել է, որ հրադադարի հասնելու գործընթացում Թուրքիան համապատասխան երկրների հետ միասին մեծ ջանքեր է գործադրել։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կայանալիք բանակցություններից անհրաժեշտ է առավելագույնս օգտվել՝ մնայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ կարևոր է հնարավորություն չտալ գործընթացը խաթարել ցանկացողներին, և որ Թուրքիան նոր փուլում ևս պատրաստ է բարեկամ երկրների հետ միասին ցուցաբերել ցանկացած աջակցություն։

Թուրքիայի նախագահն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին կրած կորուստների կապակցությամբ։ Նա պնդել է, որ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում նոր՝ բանականության և երկխոսության մթնոլորտի ձևավորումն է։

Leave a Comment