Ցածր ջերմային ֆոնը նպաստել և նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը․ Սուրենյան

Ցրտահարություններ չենք ունեցել և առաջիկա օրերին չենք  ունենալու, հայտնել է Սուրենյանը

Ցածր ջերմային ֆոնը նպաստել և նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը․ Սուրենյան


ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արարատյան դաշտում, Տավուշի ցածրադիր գոտիներում, Սյունիքի ցածրադիր գոտիներում, որտեղ առկա է վեգետացիոն պրոցես, ցրտահարումներ չեն գրանցվել, և առաջիկա օրերեին չեն լինի։


Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Գյուղատնտեսության առումով պրոցեսը լիովին բարենպաստ է, ցածր ջերմային ֆոնը նպաստեց և նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը», – ասաց Սուրենյանը։

Leave a Comment