Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում


Միջազգային


Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ ստուգել են N զորամասում անցկացված մարտական ​​կրակով մարտավարական վարժանքները։

Հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին քարտեզի միջոցով ներկայացվել է վարժանքների թեման, փուլերը և ընթացակարգերը։

«Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն անցկացվող մարտավարական վարժանքների հիմնական նպատակն է կատարելագործել հրամանատարների օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները՝ համաձայն նոր օպերատիվ հայեցակարգի, որը մշակվել է ժամանակակից մարտական ​​տեխնիկայի, ստորաբաժանումների միջև փոխգործունակության և անձնակազմի տեսական և գործնական հմտությունների հաշվառմամբ», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


Leave a Comment