Հյուրանոցը Պակիստանում, որտեղ սպասում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին, զբաղված կլինի մինչև կիրակի

Իսլամաբադի «Serena» հյուրանոցը, որտեղ սպասում են իրանական և ամերիկյան պատվիրակությունների ժամանմանը բանակցությունների համար, փակ կլինի սովորական ​​հյուրերի համար մինչև կիրակի երեկո: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյաներին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ օրը կմեկնի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ գլխավորելով ամերիկյան պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունների համար:

Թերթն ընդգծում է, որ հիմնական պատվիրակությունների անդամները կմնան հինգաստղանի «Serena» հյուրանոցում, որտեղ և կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Թերթի տվյալներով՝ բոլոր հյուրերին հեռացրել են հյուրանոցից, իսկ մոտակա ճանապարհները նույնպես փակվել են։

«Հիմնական պատվիրակությունները պետք է ժամանեին հինգշաբթի երեկոյան և ուրբաթ առավոտյան… Բանակցությունների ճշգրիտ ամսաթվերը դեռևս չեն նշանակվել»,- հաղորդում է թերթը։

Leave a Comment