«Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» դադարեցրել են համագործակցությունը – armeniatoday.am

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որոնք հայտարարել էին Ազգային ժողովի ընտրություններին միասին մասնակցելու մասին, դադարեցրել են համագործակցությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշման պատճառը մի շարք առանցքային ծրագրային հարցերում միասնական դիրքորոշում չձևավորելն է:

«Մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում ավարտել համատեղ աշխատանքն այս ձևաչափով»,- ասված է հայտարարության մեջ։

«Միասնության թևերն» ու «ՀայաՔվեն» համագործակցության հուշագիր էին ստորագրել փետրվարի 27-ին։

Leave a Comment