Հայաստանի սպորտային մարմնամարզության ընտրանու երեք անդամ դուրս է եկել աշխարհի գավաթի եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները մեկնարկել են Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում:

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժության եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել Արթուր Ավետիսյանը:

Ապրիլի 10-ին հենացատկի վարժությունում հանդես կգա Արթուր Դավթյանը:

Leave a Comment