«Անձրևի տակ, ցեխի մեջ բանվորները հող են փռում»․ Քրիստինա Վարդանյան

«Անձրևի տակ, ցեխի մեջ բանվորները հող են փռում»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իջնում եմ Սարալանջով… Գիշերվանից անձրև է, ամենուրեք ցեխ և նախապես տասնյակ ծառեր կտրած մասում 20-25 բանվոր հող են փռում… Այս մարդկանց ղեկավարը միայն խաղադրույքներ է կառավարել 2004-2017թթ.՝ Betplanet, Eurofootball, Teletoria, ուստի չի պատկերացնում՝ ինչ աշխատանք է պահանջել, որ կատարեն։
Թվարկեմ խնդիրները.
-թաց հողը անգամներ ծանրացել է,
-սայլակի անիվները թաց հողով պատվում են և բարդացնում տեղաշարժելը,
-ցեխը կպնում է բանվորների կոշիկներին, ծանրացնելով քայլքը,
-հողը փռելը դժվար է, ցեխ դառնալու արդյունքում,
-աշխատանքին ծախսված ժամանակը անգամներ ավելացել է,
-աշխատանքի ՕԳԳ ցածր է,
-բանվորները հոգնում են, դժվարացած գործից նյարդանալու հետևանքով,
-կանաչապատման աշխատանքի մենեջմենթի 0 մակարդակ,
-ազարտը լավ տեղ չի տանում, երբ ՄԱՐԴՈՒՆ գործիք ես ընկալում…
Բանվորը հարգանքի է արժանի, ոչ թե դրա մասին հեքիաթների»։

Leave a Comment