52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի և երաժշտական 4 դպրոցներում սոլֆեջոյի և երաժշտության դասերը սաների համար կանցնեն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։ Մշակութային հաստատություններում ներդրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած դասասենյակները վերազինելու և  տեխնիկապես արդիականացնելու փորձնական ծրագիրը։ 
Նպատակը երաժշտական և արվեստի դպրոցներում յուրօրինակ կրթական միջավայր ձևավորելն է` նպաստելով երաժշտության տեսության առարկաների արդյունավետ դասավանդմանն ու երաժշտասեր երեխաների ունակություններն ու երաժշտական լսողությունը զարգացնելուն։
Ծրագրի արժեքը 52 մլն դրամ է։

Leave a Comment