Տեղումները նոր թափով կվերսկսվեն․ սպասվում է՝ բուք, թաց ձյուն, ամպրոպ

 Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

100811515_0_0_1410_844_1920x0_80_0_0_d4ba26e72d1fce8b28e9bee607c1a7a4.png.webp 234.53 KB

Ապրիլի 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10…+12 աստիճան։

Leave a Comment