«Նավթի մատակարարումները շուտով կվերսկսվեն՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա»․ Թրամփ

«Նավթի մատակարարումները շուտով կվերսկսվեն՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի մատակարարումները շուտով կվերականգնվեն՝ անկախ նրանից Իրանը կաջակցի դրան, թե ոչ: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում։

«Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և նավթի մատակարարումները շատ շուտով կվերսկսվեն՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա, ինձ համար դա բոլորովին կարևոր չէ»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:

Միևնույն ժամանակ, նա քննադատել է The Wall Street Journal-ին, որն ավելի վաղ հոդված էր հրապարակել, որում նշել էր, թե Թրամփը «վաղաժամ հաղթանակ է հայտարարել»: «Սա իսկապես հաղթանակ է, և դրանում ոչ մի վաղաժամ բան չկա»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարը:

Leave a Comment