Նեթանյահուն համաձայնվել է բանակցել Լիբանանի հետ

Նեթանյահուն համաձայնվել է բանակցել Լիբանանի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Լիբանանի կենտրոնական իշխանությունների հետ ուղղակի բանակցություններ սկսելու մասին։

«Հաշվի առնելով Լիբանանի կողմից ուղղակի բանակցություններ սկսելու մասին բազմաթիվ խնդրանքները՝ ես երեկ հանձնարարել եմ կաբինետին հնարավորինս շուտ սկսել ուղղակի բանակցություններ Լիբանանի հետ»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուի խոսքով՝ բանակցությունների հիմնական հարցերը կլինեն «Հեզբոլլահի» զինաթափումը և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը։

«Իսրայելը ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ»,- ավելացրել է Նեթանյահուն։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակը CNN հեռուստաընկերությանը հայտնել է, որ չի մեկնաբանում Նեթանյահուի հայտարարությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment