Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թվի մասին – armeniatoday.am

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադիին։

Նրա խոսքով՝ մարմինների մոտավորապես 40%-ը անհայտ էին, սակայն դատաբժշկական կազմակերպության հնարավորությունների և ռեսուրսների շնորհիվ դրանք նույնականացվել և հանձնվել են զոհերի ընտանիքներին։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության էին եկել:

Leave a Comment