Ինչ տեսք ունի քարտեզի վրա հայ-ադրբեջանական սահմանազատումը Կիրանցի հատվածում. Սպուտնիկ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման արդյունքն արդեն տեսանելի է քարտեզի վրա։ Sputnik Արմենիայի թղթակիցը տևական ժամանակ հետևել է տվյալների թարմացմանը։
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 2024 թվականին պայմանավորվել և սահմանազատում ու սահմանագծում էին իրականացրել Բաղանիսի և Բերքաբերի միջև ընկած մի քանի հատվածներում։
Դրանից հետո Հայաստանի պատկան մարմինները մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան հրաժարվում էին տրամադրել սահմանային սյուների կոորդինատները՝ պատճառ բերելով «գաղտնիությունը»։ Ընդ որում՝ ողջ գործընթացը, այդ թվում՝ սյուների տեղադրումը, իրականացվել է Ադրբեջանի հետ համատեղ։
Ճշգրիտ կոորդինատների բացակայության պատճառով դժվար էր քարտեզի վրա նշմարել սահմանագծումից հետո գետնի վրա տեղի ունեցած իրական փոփոխությունները։
Այժմ արդեն թարմացված տվյալները հնարավորություն են տալիս ներկայացնել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մասնավորապես Կիրանց գյուղի շրջանում։

The post Ինչ տեսք ունի քարտեզի վրա հայ-ադրբեջանական սահմանազատումը Կիրանցի հատվածում. Սպուտնիկ appeared first on Yerevan Today.

Leave a Comment