«Հայաստան» դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա որդին՝ Լևոնը, այս անգամ 10-րդ տեղում է։ Սակայն «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում չկա խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Ցուցակում չկա նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, դաշնակցության հին գործիչներից Արմեն Ռուստամյանը։ Իսկ Արծվիկ Մինասյանի անունը 29-րդ տեղում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
