44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը շարունակական հարձակումներով կարեւոր ռազմավարական բարձունքներ ու տարածքներ է օկուպացրել Սյունիքի մարզում:
Մեր նախորդ թողարկումներում պատմել ենք Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում ադրբեջանական օկուպացիաների մասին: Այս մարզերում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հակառակորդն ընդհանուր գրավել է մոտ 130 քկմ տարածք:
Սյունիքի մարզում օկուպացիան տեղի է ունեցել փուլերով՝ 3 տարի շարունակ: Ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել մի քանի ուղղությամբ:
Առաջինը՝ Սյունիքի բարձրավանդակում, ավելի կոնկրետ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանից մինչեւ Իշխանասար ու Սեւ լիճ: Երկրորդը Տեղ գյուղի հատվածն է, երրորդը՝ Ծավ-Ներքին Հանդ ուղղությունը:
Այս թողարկման մեջ կպատմենք առաջին երկու ուղղությունների մասին:
Քարտեզը կարող եք ուսումնասիրել ստորեւ:
Տես նաեւ՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter