
Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Առաջին հանդիպումը տեղի կունենա Վաշինգթոնում գտնվող Պետդեպարտամենտում», – գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Ամերիկյան կողմը կգլխավորի Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան։ Իսրայելը կներկայացնի Վաշինգթոնում երկրի դեսպան Եհիել Լեյթերը, իսկ լիբանանյան կողմը՝ Վաշինգթոնում Լիբանանի դեսպան Նադա Համադե-Մոավադը, հաղորդում է լրագրողը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է երկրի կաբինետին սկսել Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ, որոնց նպատակը կլինի «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը և երկու երկրների միջև խաղաղության հաստատումը։