Սա ներդրում է մեր երեխաների ներուժի բացահայտման և զարգացման մեջ․ Տիգրան Ավինյան

Սա ներդրում է մեր երեխաների ներուժի բացահայտման և զարգացման մեջ․ Տիգրան Ավինյան

Երևանում շարունակում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր երեխա սովորի ժամանակակից, հարմարավետ և զարգացնող միջավայրում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ 

«Երևանի ենթակայության 4 երաժշտական և արվեստի դպրոցներում մեկնարկել է երաժշտության տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության դասասենյակների վերազինման և տեխնիկական արդիականացման պիլոտային ծրագիրը։ Սա պարզապես տեխնիկական փոփոխություն չէ․ սա ներդրում է մեր երեխաների ներուժի բացահայտման և զարգացման մեջ։

Նոր, ժամանակակից և ինտերակտիվ կրթական միջավայրը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև ավելի զարգացնել երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունն ու տեսական գիտելիքները»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment