Իրանցիները երթեր են անցկացրել՝ ի հիշատակ Խամենեիի մահվան 40 օրվան – armeniatoday.am

Մի քանի միլիոն իրանցիներ մասնակցել են երթերի՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը մահացել է 40 օր առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենում ամենամեծ երթը։ Մասնակիցները կարգախոսներ են վանկարկում հեղափոխական գաղափարների օգտին, շատերը ձեռքերում պահում են իրանական դրոշներ և Խամենեիի լուսանկարներ։

Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-Իսրայելի հարվածների հետևանքով։ Մահացել էին նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, այդ թվում՝ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին։

Մահացած Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել էր նոր գերագույն առաջնորդ։

Leave a Comment