Ռուսաստանն անցել է Հայաստանի դեմ գրոհի. ընդդիմությունը Պուտինն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանն անցել է Հայաստանի դեմ գրոհի. ընդդիմությունը Պուտինն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar զրույց» հաղորդաշարի շրջանակում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։

«Կողմերի դիրքորոշումներն, ըստ էության, մնում են անհամատեղելի, և դրանց հատման համար դաշտ չկա։ Չեմ բացառում, որ ինչ-որ պահի Միացյալ Նահանգները որոշում կայացնի իրավիճակը պարզապես սառեցնել՝ պահպանելով գործող պատժամիջոցները։ Իրանն էլ կսկսի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար, բայց այս ամենը բավականին ծանր կանդրադառնա Թրամփի ներքաղաքական դիրքերի վրա»։

Մեհրաբյանի խոսքով՝ ռազմական փորձագետներն էլ են համարում, որ պատերազմն արագ ավարտելու միակ ձևն ակտիվ գործողություններով, այնուամենայնիվ, դրան վերջակետ դնելն է.

«Ընդ որում, այդ տեսակետին են նաև իսրայելցիները, և մենք տեսնում ենք, որ Լիբանանում գործողությունները շարունակվում են ու շարունակվելու են, որովհետև «Հըզբոլլահը» զինաթափված չէ, շարունակում է պատերազմել Իսրայելի դեմ և համարում է, որ Իսրայելը պետք է ոչնչանա։ Հետևապես, այնտեղ ևս պատերազմում են՝ հարցերը վերջնական լուծելու համար»։

Մեհրաբյանի պնդմամբ՝ երկշաբաթյա զինադադարը, բնականաբար, կօգտագործվի Միացյալ Նահանգների կողմից պատերազմը լեգիտիմացնելու համար, որովհետև պատերազմի վերսկսման մեղավոր կհամարվի Իրանը, որը չի հրաժարվում միջուկային ու հրթիռային ծրագրերից և շարունակում է ներքին ռեպրեսիաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment