ԲՀԿ ցուցակը գլխավորող Ծառուկյանը կուսակցության վարչապետի թեկնածուն չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուն ինքը չէ, լրագրողներին հայտնել է Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի չորս թեկնածու ունի, որոնց թվում ինքը չկա։

Ծառուկյանը շեշտել է, որ չի պատկերացնում նախկին և գործող իշխանությունների հետ համագործակցությունն ընտրություններից հետո։ Նա բացառել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին միանալը և ասել է, որ կքննարկի Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանի» հետ համագործակցության հարցը:

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «բելառուսամետ օլիգարխ» որակմանը, Ծառուկյանը նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է և նա ցանկացած հարցով հայ ժողովրդի կողքին է։

Ծառուկյանը նշել է, որ ամեն օր շփվում է ժողովրդի հետ և նրանք ցանկանում են կայացած, պաշտոնի չձգտող անձի շուրջ համախմբվել։ «Դրա համար ասում եմ, որ անձնական որևէ հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ։Կարևորը մանդատը չէ, կարևորը սկզբունքն է»,- ասել է նա։

ԲՀԿ համագումարում Ծառուկյանը վերընտրվել է նախագահ։

Ծառուկյանը մարտի 12-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր առաջնորդած ուժը 2026 թվականի ընտրություններում վարչապետի 4 թեկնածու ունի։ Նա բացառել էր իշխանությունների հետ համագործակցությունը։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7-ին։

Կարդացեք և դիտեք նաև

Ընտրական դաշտի նոր քարտեզը

Leave a Comment