Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Էռնա Հայրիյանին Բարեկամության շքանշան է հանձնվել


Հասարակություն


Բորիս Գրիզլովը Եվրասիականտնտեսական միության դատարանի դատավոր Էռնա Հայրիյանին Բարեկամության շքանշան է հանձնել ️ ️ Մրցանակըշնորհվել է ԵԱՏՄ անդամ պետությունների ժողովուրդներիմիջև համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանգործում ունեցած մեծ ավանդիհամար:

Համապատասխան հրամանագիրըստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է․ «Կյանքի ևգործնական հարուստ փորձով, տեսական և գիտական խորըգիտելիքներով ԷռնաՎլադիմիրովնան ակտիվորենմասնակցում է միջազգային դատական մարմնի գործունեությանը և արդարադատության իրականացմանը:

Նշանակալի անձնական ներդրում է կատարում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, դատարանի գործունեության հանրահռչակման և նրա իրավակիրառ պրակտիկայի փորձի տարածման, եվրասիական ինտեգրման իրավական մեխանիզմների ձևավորման և անդամ պետությունների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։Սկզբունքայնությամբ,օբյեկտիվությամբ ու անկողմնակալությամբ Էռնա Վլադիմիրովնայի հեղինակությունն ու հարգանքը ճանաչում են գտել միջազգային մրցավարական հանրությունում և ինտեգրացիոն միավորման մասնակից երկրներում»։


Leave a Comment