
«Ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, թող իրենք էլ շփվեն, այնտեղ կերևա՝ հրեշն ով է, քաղցրն ով է, համովն ով է»,- այս մասին այսօր ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով ընդդիմադիր ուժերին, այդ թվում իրեն համարում է «ռուսամետ եռագլուխ հրեշ»։
«Պառակտումը՝ ասելով ռուսամետ – հայամետ, սխալ է, դա հիմնականում ձեռնտու է մեր թշնամիներին, մենք բոլորի հետ լավ պետք է լինենք՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի․․․»,- հավելեց Ծառուկյանը։