Օլիմպիական մարզադաշտի տանիքը բռնկվել է

Ռիո դե Ժանեյրոյում հրդեհ է տեղի ունեցել օլիմպիական մարզադաշտում, որտեղ անցկացվում էին պատանիների և կադետների սուսերամարտի աշխարհի առաջնության մրցումները։ Այս մասին տեղեկացրել են Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայից (FIE)։

Հրդեհը բռնկվել է գիշերային ժամերին, երբ մարզադաշտում մարդիկ չեն գտնվել։ Տեղական իշխանությունները հաստատել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Առաջնությունը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվում է ապրիլի 1-ից 9-ը՝ «Արենա Կարիոկա» համալիրում և օլիմպիական վելոդրոմում։ Հրդեհից հետո որոշվել է մրցաշարի մնացած հատվածը կազմակերպել միայն «Արենա Կարիոկա»-ում։

FIE-ում նշել են, որ մրցումների շարունակականությունն ապահովվել է ներգրավված բոլոր կառույցների արագ արձագանքի շնորհիվ, ինչը հնարավորություն է տվել կարճ ժամանակում վերակազմակերպել գործընթացը։

Leave a Comment