Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը




armtimes.com «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։


 


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։


 


Սուրենյանցը նաև ասել է, որ իրենց քաղաքական ուժը բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։


 


«Քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ սցենարով, քան 2021 թվականին։ Մենք գնում ենք ընտրություններին հաղթելու»,- ասել է նա։


Leave a Comment