Կարապետյանի գործը հանձնվեց աղմկահարույց գործեր վարած դատավորին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վահե Դոլմազյանը վարել է տարբեր աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի, Հովիկ Աբրահամյանի, Արմեն Աշոտյանի, Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի գործերը։ 

2024 թվականին արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը դիմել էր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նա նախկինում աշխատել է որպես դատախազ և եղել է Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը։

Leave a Comment