Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդը

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդը

Օրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Լադայի» վարորդը Հյուսիս–հարավ ճանապարհին մեքենան վարել հանդիպակաց երթևեկությամբ՝ ստեղծելով իրական վտանգ իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության համար։

Արարատի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment