Միայն Թորոսյան Արսենին մահվան հետ ասոցացնելն անարդարացի է



Արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեզ անվանել են մահվան նախարար՝ Թորոսյան Արսենը հայտարարել է, թե եթե մի քանի հոգի իրեն թույլ է տալիս նման անվայելուչ արտահայտություն իր հասցեին, ապա դա խոսում է, ոչ թե իր, այլ այդ մարդկանց մասին: «Պետք ա պարզապես իրանց խղճալ, ով որ ինձ տենց անվանում է, որովետև ուրիշ ասելու բան չունի»,-մասնավորապես՝ հայտարարել է Արսենը:

Իսկ Արսենը չի՞ հիշում՝ ինչից ամեն ինչ սկսվեց: Սկսվեց նրանից, որ Նիկոլը փորձում էր կորոնավիրուսն օղու շշի մեջ խեղդել: Արդյունքում Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը զոհ տված երկրներից մեկը՝ բնակչության թիվը հաշվի առնելով, իսկ Արսենը վաստակեց «Դոկտոր Մահ» «տիտղոսը»:

Այնպես որ՝ շատ իզուր է Արսենը նեղվում, երբ իր մասին ճշմարտությունն է լսում: Բայց ամենավատն այն է, որ նման չարագույժ կոչման միայն նա չէ, որ արժանի է. Նիկոլը, օրինակ, ի՞նչ պակաս մահաբեր է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment