Իսրայելի հարվածները Լիբանանին իմաստազրկում են բանակցությունները. Փեզեշքիան

Իսրայելի հարվածները Լիբանանին իմաստազրկում են բանակցությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի իրականացրած վերջին օդային հարձակումները կոպտորեն խախտում են ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։ Իրանի առաջնորդի պնդմամբ՝ նման գործողությունները բանակցային գործընթացը դարձնում են անիմաստ և արդյունավետության հույս չեն թողնում։

«Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան հրադադարի սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր համաձայնագրերի նկատմամբ անվստահության վտանգավոր նշան»,- այս մասին գրել է Իրանի նախագահը իր X-ի էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment