ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորապես վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների մասին լուրերից:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ՝ հույս հայտնելով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն»,– ասված է հայտարարության մեջ։