Ռուսաստանի թիկունքում որևէ բան չեն պատրաստվում անել․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման փոփոխության մասին

Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չեն պատրաստվում անել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ղազախստանի պատվիրակության  Երևան այցի օրակարգին

Ռուսաստանի թիկունքում որևէ բան չեն պատրաստվում անել․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարման փոփոխության մասին


ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չեն պատրաստվում անել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ղազախստանի պատվիրակության Երևան այցի օրակարգին։


Վարչապետի խոսքով՝ այս փուլում, քանի դեռ լայն և բաց են երկխոսության հնարավորությունները, աշխատանքը շարունակվելու է։ 


Հայաստանի երկաթուղու մասին 


Ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կառավարման իրավունքը մեկ այլ՝ Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ երկրի, մասնավորապես՝ Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին վաճառելու հնարավորությունը։


Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»։

Leave a Comment