Եթե Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիա-ՀՀ սահմանները կբացվեն․ թուրք պաշտոնյա

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ։

Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհում։

Հունվարին թուրքական լրատվամիջոցները փոխանցել էին, որ հայ-թուրքական սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։

2025 թվականի դեկտեմբերին անցակետի թուրքական կողմում հայտարարվել էր նախապատրաստական ​​աշխատանքների մասին, որոնք ուղղված են դրա սկզբնական բեռնափոխադրումների, ապա ուղևորափոխադրումների բացմանը։ Այս քայլերը տեղի են ունենում դիվանագիտական ​​շփումների և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների ֆոնին։

 

Leave a Comment