Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները


Միջազգային


Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել զոհված զինծառայողների ավելի քան 1000 մարմին, մինչդեռ Ուկրաինան՝ 41 ռուս զինծառայողի մարմին։ Այս մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը ներկայացնում է ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խումբը։

Նախորդ դիակների փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին:

Մարտի սկզբին երկու կողմերը նաև երկու գերիների փոխանակում են իրականացրել:

ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն միջնորդական օգնություն են ցուցաբերել ռուս զինծառայողների վերադարձման գործում։ Ազատ արձակվածները սկզբում տեղափոխվել են Բելառուս, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո ուղարկվել են Ռուսաստան՝ վերականգնողական բուժման։


Leave a Comment