Այս հանցավոր ռեժիմի գործունեությունը աղետ է բոլորի համար․ Ալիսա Գևորգյան

Ես այս շենքի մոտ վերջին տարիներին եղել եմ մի քանի անգամ և ոչ մի ակնկալիք չեմ ունեցել, քանի այս շենքի կառավարող պուլտը, ինչպես ասում են, գտնվում է մեկ մարդու ձեռքին։ Այս մասին դատախազության դիմաց խաղաղ ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյան։

«Այստեղ մենք հավաքվել ենք՝ մեկ անգամ ևս հիշեցնելու, որ այս երկրում գործում է հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես, ես ինչքան հասկանում եմ, 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը այս տարիքային այս խավի հանդեպ, չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի և նրա առողջ սերմի նկատմամբ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment