Ռյուտեն նշել է, որ Իրանի դեմ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ձախողել են ԱՄՆ-ի կողմից




ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ երկրներ փորձության են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից և ձախողվել են։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո CNN-ին տված հարցազրույցում։ Վաշինգտոնը Իրանի դեմ պատերազմի ընթացքում բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ իր կողքին չկանգնելու համար։«Նրանցից որոշներն՝ այո, բայց եվրոպական երկրների մեծ մասն արել է այն, ինչն ավելի վաղ խոստացել էր, որ կանի նման դեպքերում, և մենք այսօր քննարկեցինք դա», – հայտարարել է Ռյուտեն՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք համաձայն է ԱՄՆ նախագահի գնահատականի հետ։


Ռյուտեն հավելել է, որ «անկեղծ և բաց» քննարկում է ունեցել Թրամփի հետ, և նախագահն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ի դաշնակիցներից։ Ռյուտեն իր հերթին մատնանշել է, որ եվրոպական երկրներն օգնել են լոգիստիկայի և այլ հարցերում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, Միացյալ Նահանգների ղեկավարը  կարծում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դարձել է փորձություն ՆԱՏՕ-ի համար, որը ձախողել է այդ թեստը:


 


Leave a Comment