ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մինչ այս պահը որևէ որոշում չի կայացրել Զատկի հրադադարի վերաբերյալ։
Ներկայացնում ենք Պեսկովի հիմնական հայտարարությունները.
– Ռուսաստանը որևէ սպառնալիք չի ներկայացնում որևէ պետության համար, որը չի պլանավորում ոչնչացնել ռուսախոս բնակչությունը կամ խաթարել երկրի անվտանգությունը։
– Վերջին ամիսներին միջազգային ջրերում արձանագրվել են փաստացի ծովահենության դեպքեր, որոնց ֆոնին Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը։
– Ռուսաստանը փնտրում է փոխշահավետ հարաբերություններ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Եվրոպայի պետությունների հետ, որոնք, ցավոք, չեն գնում կոնտակտի։
– Ֆրանսիայի մտահոգությունները, թե Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, լիովին անհիմն են։
– Պուտինը պատրաստում է կոնտակտներ Ինդոնեզիայի առաջնորդի հետ, Կրեմլը ժամանակին կհայտնի համապատասխան հայտարարությունը։
