Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկում է ընտրողների ռեգիստրի թափանցիկության և տվյալների վերիֆիկացման գործընթաց։
Elections.am և Elections.mia.gov.am պաշտոնական հարթակներում կհրապարակվեն ընտրողների ցուցակները և դրանք հասանելի կլինեն մինչև ապրիլի 28-ը՝ քաղաքացիներին թույլ տալով իրականացնել սեփական տվյալների ճշգրտում և անհամապատասխանությունների դեպքում դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Ճշգրտումներից հետո ընտրողների վերջնական ցուցակները կհրապարակվեն մինչև մայիսի 31-ը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 9-ի հրամանագրով Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 7-ը: ԿԸՀ-ն փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել էր ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
