Իսրայելը գիշերը Լիբանանին ավելի քան 20 հարված է հասցրել, հաղորդում է «Ալ Մայադին»-ը։ Հարձակման ենթարկված վայրերի թվում են եղել Բեյրութի Դահիա թաղամասը և Լիտանի գետի վրայով անցնող Ալ-Քասամիյա կամուրջը։
Հաղորդվում է, որ երեկ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 254 մարդ, վիրավորվել՝ 1165-ը։ Երկիրը հայտարարել է ազգային սուգ։
