
Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկսվում է այն, ինչի մասին Բժշկի Ձայն նախաձեռնությունը զգուշացնում էր դեռ 2 ամիս առաջ: Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ՑԱԾՐ աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից…
Հ.Գ. Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ… Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն և՛ օպերատոր, և՛ բժիշկ, և՛ բուժքույր, և՛ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները… »։