«Պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ՝ հրդադար թույլ չտալու նպատակն է»․Հակոբ Բադալյան

«Պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ՝ հրդադար թույլ չտալու նպատակն է»․Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ խախտել է բանակցային տասը կետերից երեքը, հետևաբար չկա բանակցության իմաստ:

Իրանը մինչ այդ հայտարարել էր, որ Լիբանանը պետք է ներառվի հրադադարի շրջանակ, այլապես հրադադար լինել չի կարող:

Այս իրողությունները, իհարկե, ունեն երկու շերտ: Մեկն այն է, որ ըստ ամենայնի պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ, որոնց նպատակն է ամերիկա-իրանյան հրադադար թույլ չտալը: Ինչպես կասեին ֆրանսցիացիները՝ «փտրիր Իսրայելին», և իհարկե բոլոր նրանց, ում համար շահեկան չէ Թրամպի՝ ճահճից դուրս գալը, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջեյ Դի Վենսի հեռանկարը:

Մյուս հանգամանքը այն է, որ առկա իրավիճակը վկայում է պարզ բանի մասին՝ հրադադար խնդրել է ոչ թե Իրանը, ինչպես ինտենսիվ կերպով փորձում է ներկայացնել ԱՄՆ նախագահը, այլ թերևս հենց Նահանգերը:

Եթե հրադադար խնդրողը լիներ Իրանը, ապա հազիվ թե Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո Իրանը դա դիտարկեր բանակցության նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու պատճառ: Եթե Իրանը լիներ հրադադար խնդրողը, ապա ամեն կերպ կփորձեր կառչել այդ հրադադարից»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment