Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը թևակոխում է բանակցային փուլ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը մինչև երեկ սպառնում էր վերացնել Իրանի քաղաքակրթությունը, հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել ռազմական հարվածները, եթե Հորմուզի նեղուցն անմիջապես վերաբացվի։ Իրանը նույնպես դրական է արձագանքել հակամարտության դադարեցման առաջարկին՝ ներկայացնելով իր 10 կետից բաղկացած ծրագիրը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը նշեց, որ ԱՄՆ նախագահը հաճախ է փոփոխում իր հռետորաբանությունը՝ երբեմն սպառնալով կործանել Իրանը, իսկ երբեմն էլ պնդելով, թե Իրանի ժողովուրդը հրաշալի է։
Մինչդեռ իրանագետ Տիգրան Դավուդյանը կարծում է, որ Թրամփը հրադադարի է գնացել Կոնգրեսի և հանրային ճնշման պատճառով։ Վերջինս նպատակ ունի կանխել տնտեսական լուրջ խնդիրները և ապահովել նավթի շուկայի կայունությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
