Իրանի հետ հրադադարը միայն «ժամանակավոր կանգառ» է․ Նեթանյահու • Tribune.am

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարը պարզապես «կանգառ» է հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կվերսկսվեն։

«Մենք դեռ նպատակներ ունենք (Իրանում – խմբ.), և մենք դրանց կհասնենք կամ համաձայնագրի միջոցով, կամ ռազմական գործողությունները վերսկսելով։ Մենք կվերադառնանք ռազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում։ Ամերիկացիները մեզ անակնկալի չբերեցին՝ հայտարարելով հրադադարի մասին… սա պարզապես կանգառ է մեր բոլոր հայտարարված նպատակներին հասնելու ճանապարհին», — տեսաուղերձում հայտարարել է Նեթանյահուն։

Leave a Comment