Այսօր ձերբակալված Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար (2011-2018թթ․) Արման Սահակյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն ազատ են արձակվել, հայտնել է «Հրապարակ»-ը։
Կայքի տեղեկություններով` Սահակյանը և Ասատրյանի հարցաքննությունը տևել է 10 ժամ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։
